Բրիտանական հեղինակավոր «Daily Mail» պարբերականն անդրադարձել է «Եվրատեսիլ-2015» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Genealogy» խմբին` մասնավորապես, իր ընթերցողներին ծանոթացնելով խմբի` Ավստրալիա աշխարհամասը ներկայացնող Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը գրում է, որ Մերին ծնվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում, նրա հայրն ավստրալացի է, իսկ մայրը` հունական եւ հայկական արմատներ ունի: «Daily Mail»-ը հիշեցնում է, որ «Genealogy» խումբը ձեւավորվել է հատուկ այս տարվա մրցույթի համար: Խմբում ներառվել են Հայաստանից Ինգա Արշակյանը, Եթովպիայից` Վահե Թիլբյանը, Ամերիկայից` Թամար Կապրելյանը, Ճապոնիայից` Ստեֆանի Թոփալյանը եւ ֆրանսահայ Եսայի Ալթունյանը:
Ըստ թերթի` Մերին սովորել է ԱՄՆ-ում` Հյուսիսային Կարոլինայում, որտեղ ուսանել է վոկալ և ֆլեյտա: Այնուհետեւ նա տեղափոխվել է Ավստրալիա` իր երաժշտական կարիերան շարունակելու, որտեղ եւ 2007 թ.-ին հաղթել է ABC Symphony Ավստրալիայի երիտասարդ վոկալիստների մրցույթում: Մեկ տարի անց նա առաջինն էր, ով ստացավ գլխավոր մրցանակը Ավստրալիայի միջազգային օպերային մրցանակաբաշխության ժամանակ: Վերջում «Daily Mail»-ը նշում է, որ «Genealogy»-ն թողարկել է այն երգը, որով հանդես է գալու Ավստրիայում մայիսին կայանալիք մրցույթին: «Dont Deny» երգն արդեն հ ասցրել է արժանանալ քննադատների դրական գնահատականին:
«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա «Don’t deny» երգով, որը համամարդկային արժեքների մասին է, իսկասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր ընտանիքում, սիրային եւ այլ հարաբերություններում:
Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:
«Genealogy» խմբի առաջին տեսահոլովակիռեժիսորն Արեն Բայադյանն է: Տեսահոլովակի հիմքում ծագումնաբանության
գաղափարն է, ներկայացված գերդաստանը դիտարկվում է որպես արդկության խորհրդանիշ, իսկ հիմքում ընկած է
սերնդափոխության ֆենոմենը: Նոր սերունդը մշտապես փոխարինում է ավագ սերնդին՝ շարունակելով կրել ավանդույթներն ու
արժեքները: