Վերջին երկու տարիներին Կանանց տոնը յուրահատուկ է անցնում Ամերիկայի Միացյալ Նահանգերում ներկայումս բնակվող երգիչ Միստր X-ի՝ Արթուր Հակոբյանի  նշանածի՝ հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանի համար: Նախորդ տարի նա սիրելիից ամուսնության առաջարկ է ստացել, իսկ այս տարի՝ ոսկյա զարդ:

 

 

«Մարտի 8-ը Մեքսիկայում ենք անցկացրել: Արթուրն այստեղ Կանանց տոնի կապակցությամբ համերգ ուներ զբոսանավի վրա, նա ինձ ու իր մայրիկին էլ հրավիրեց և անմոռանալի տոն պարգևեց»,-ESem.am-ի հետ զրույցում ասաց ամերիկաբնակ հաղորդավարուհին: 

 

 

Ըստ նրա՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունը չի խանգարել երգչին սիրելի կանանց համար նվերներ պատրաստել: «Արթուրը երբեք հատուկ օրերի չի սպասում ինձ նվերներ անելու համար: Նա ամեն անգամ պատրաստած իրերը համեմում է հաճելի անակնակալով և նոր միայն ինձ հանձնում: Երկուսս էլ այն կարծիքին ենք, որ նյութական նվերը հաճելի, բայց անցողիկ երևույթ է, իսկ հոգով ապրած պահերը երբեք չեն մոռացվում»,- Սվետլանան:

Հաղորդավարուհու փոխանցմամբ՝ ինքն էլ սկեսուրի համար է նվեր պատրաստել:

 

 

«Մեքսիկայում անցկացրած չորս օրն էլ անակնկալներով լի էր: Առիթ ունեցանք շփվել տեղի վայրի կենդանիների հետ :) Այցելեցինք «La Bufadora» գեյզեր, որն աշխարհի խոշորագույններից մեկն է: Մի խոսքով՝ շատ լավ ժամանակ ենք անցկացրել»,-  մեքսիկական իրենց հանգստից պատմեց երգիչ Միստր X-ի ընտրյալը:

 

 

Նրա խոսքով՝ Արթուրի մենահամերգը Մեքիսկայում հիանալի է անցել: «Օրեր առաջ բոլոր տոմսերը վաճառվել էին, դահլիճը լեփ-լեցուն էր: Մարդիկ բարձր տրամադրությամբ ուրախանում էին: Ի դեպ, համերգի բացման խոսքն ինձ էր վստահված :)»,- հայտնեց Սվետլանան:

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը