Համացանցում  հայտնվել Է Samsung-ի՝ թողարկման պատրաստվող նոր բարձրակարգ սմարթֆոնների լուսանկարը: Այն իր Twitter-ում հրապարակել Է Mobile Research Group-ի առաջատար վերլուծաբան Էլդար Մուրթազինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

S6 Edge մոդելն աչքի Է ընկնում Էկրանի հաշվին, որը կորանում Է ձախ եւ աջ եզրերում: Դասական S6-ը շատ նման Է Samsung-ի նախորդ դրոշակակրին՝ S5-ին, բայց նոր մոդելի կողաճակատը ոչ թե ակոսավոր Է, այլ տափակ:

 

Երկու նորույթներն Էլ Samsung-ը պաշտոնապես կներկայացնի մարտի 1-ին Երեւանի ժամանակով ժամը 21:30-ին:  

 

Ավելի վաղ Samsung-ի ֆինանսական հաշվետվության մեջ ասվել Էր, որ ընկերությունը կներկայացնի արտադրանքներ, որոնք կներառեն «նոր նյութեր, նորարարական արտաքին տեսք եւ տարբեր գործառույթներ»: Արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ ամենայն հավանականությամբ, նոր սարքը հանդերձված կլինի Qualcomm Snapdragon 810 պրոցեսորով, որը կդառնա առաջին 64-կարգային պրոցեսորը զանգվածային Android-սարքերի համար: Այն, մասնավորապես, թույլ կտա սմարթֆոններում  արդյունավետ օգտագործել 3 գիգաբայթից ավելի օպերատիվ հիշողություն եւ կօպտիմալացնի տեսագրման աշխատանքը: