Հայտնի իրավաբան Ամալ Քլունին և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հոլիվուդյան բամբասանքի կենտրոնում են հայտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայոց ցեղասպանությանն առնչվող գործի (Փերինչեքի գործ) հետ կապված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոլիվուդյան աստղերի կյանքը լուսաբանող «National  Enquirer» և « Celeb Dirty Laundry»-ի կայքերը հայտնում են` իբր Քիմ Քարդաշյանը խնդրել է ՄԻԵԴ-ի  «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում  Հայաստանը ներկայացնող Ամալ Ալամուդին Քլունիին իրեն որպես իրավական հարցերով օգնական վերցնել, սակայն արժանացել է Ջորջ Քլունիի արգելքին:


«Քանի որ Ամալ Ալամուդինը ներկայում աշխատում է Հայոց ցեղասպանության հետ կապված գործի վրա, Քիմն անկհայտորեն ցանկանում է իր մասնակցությունն ունենալ, քանզի նա այդքան սրտացավ է իր հայկական ժառանգության նկատմամբ»,- գրում է «Celeb Dirty Laundry» կայքը:


«National  Enquirer»-ի աղբյուրը հայտնում է, իբր, Քիմ Քարդաշյանը զանգահարել է Ջորջ Քլունիի գործերով զբաղվող անձանց` խնդրելով իրեն ծանոթացնել Ամալ Քլունիի հետ: Նա նաև իբր էլեկտրոնային նամակ է ուղարկել Ամալ Քլունիի լոնդոնյան իրավաբանական գրասենյակ: «Չնայած Քիմը իրավաբանության դիպլոմ և անգամ համալսարանական կրթություն չունի, նա ցանականում է, որ Ամալը վարձի իրենք որպես Հայկական հարցով խորհրդական»,- նշում է կայքը: