Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաև առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձևաչափ: Այս մասին տեղեկացրել էր Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը:


«Կարևորելով խաղաղության, միասնության և հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, որոնք զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ։ Նրանց կմիանա ևս մեկ մասնակից Հայաստանից, որը կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձևավորվելիք խումբը կկրի Genealogy անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Երգի վերնագիրն է «Don’t deny» («Մի՛ ժխտիր»): Genealogy խմբի առաջին մասնակցի անունն այսօր արդեն հայտնի է դարձել: Նա Եսայի Ալթունյանն է Ֆրանսիայից: Այդ մասին տեղեկացրել է Genealogy-ի ֆեյսբուքյան էջը:

 

Այսպիսով՝ Եվրոպա մայրցամաքի հայազգի ներկայացուցիչն ընտրված է: 

 

Եսայի Ալթունյանը ֆրանսահայ երգիչ է, ով իր թովիչ ձայնով գերել է ողջ Եվրոպան: Նա նաև երգահան է, դաշնակահար և դերասան: Եսայիի համար երաժշտությունը մարդկանց և նրանց սրտերը միավորելու միջոց է, համամարդկային լեզու, խաղաղության կոչ, որն ուրախությամբ է լցնում մարդկանց սրտերն ու հոգիները. տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ունենալով հայկական ծագում և արմատներ՝ Եսային ապրել և իր երաժշտական առաջին քայլերն է կատարել Ֆրանսիայում: Նրա տատիկն ու պապիկը փախուստի են դիմել Խարբերդից Հայոց ցեղասպանության ժամանակ: Հինգ տարեկանում նրա պապը՝ Նշանը, փախել է Դեր-Զորի անապատից, երբ իր աչքի առաջ սպանել են իր մորն ու քույրերին: Նրան գտել են արաբ վերաբնակները անապատում և որոշել են խնամել: 18 տարեկանում նա պատահաբար հանդիպել է իր ազգականներից մեկին և տեղափոխվել Ֆրանսիա՝ ապրելու ջարդից փրկված մյուս ազգականների հետ: Ֆրանսիայում նա հանդիպել է Եսայիի ապագա տատին, սովորել է ֆրանսերեն և հաստատվել այնտեղ:

 

Եսային մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմությունների ներքո, նրա պապն անգամ գիրք է հրատարակել, որպեսզի երբեք չմոռանա իր և 1915 թվականին հայ ժողովրդի հետ կատարվածը: Գիրքը կոչվում է «Անապատի երեխան» (the Child of the Desert): Եսային հավատում է, որ հիմա իր ժամանակն է խոսելու և երգելու պատմության այս ողբերգական ժամանակահատվածի մասին:

 

12 տարեկանում Եսային գրել է իր առաջին երգը, իսկ 19-ում պայմանագիր ստորագրել Sony France-ի հետ որպես “Ideal-3” քաղաքային փոփ խմբի հիմնական կատարող: Խումբը, ընդգրկվելով “Pardonne-moi”-ի լավագույն տասնյակում, հնչում էր ֆրանսիական բոլոր խոշոր ռադիոալիքներով՝ ինչպիսիք են NRJ-ն և Fun Radio-ն: Խումբը համերգային հյուրախաղեորվ ճամփորդել է ժամանակի բոլոր խոշոր տարածքներով: Նրանք նաև հանդես են եկել բազմաթիվ հեռուստահաղորդումների ժամանակ՝ ինչպիսին է օրինակ Jacques Martin-ը: Նա կիսատ է թողել Jean Monnet University Paris XI համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասընթացները՝ հետամուտ լինելով իրականություն դարձնել իր՝ երաժշտությանն առնչվող նախասիրությունները:

 

Երբ Եսային արդեն 21 տարեկան էր, լքեց խումբն ու պայմանագիր ստորագրեց Mercury Universal-ի հետ: Որպես մենակատար նա սկսեց առաջարկներ և հրավերներ ստանալ հեռուստատեսային հաղորդումներից, ինչպես նաև հրավերներ այլ արտիստներին աջակցելու: Եսային սկսեց համագործակցել Jenifer-ի հետ և գրեց երգեր նրա ձայներիզի համար, որոնք արժանացան Diamond Plaque մրցանակին:

 

Հայտնվելով Gerard Presgurvic-ի երաժշտական “Romeo and Juliet” կատակերգության Count Paris-ի դերում՝ Եսային գերեց բազմաթիվ հանդիսատեսների սրտերը Ֆրանսիայում, Բելգիայում և Շվեյցարիայում: Շոուի ձայներիզը վաճառվեց ավելի քան 2 միլիոն օրինակով: Շուտով Ֆրանսիայի առաջին տիկինը՝ Bernadette Chirac, խնդրեց նրան ստեղծել “Un peu de moi”-ն, որի կարճ ժամանակում մեծաքանակ վաճառքի արդյունքում դարձավ "Golden record."


Եսային համագործակցել է Միշել Լեգրանի հետ: Նրանք համատեղ 25 երգ են թողարկել “Les Demoiselles de Rochefort”-ի համար և հաջողությամբ Փարիզում ներկայացել են Palais des Congres-ին: Այնուհետև նա գրել է “Saimer est interdit”-ը Warner Music France- ի հայտնի “Le Roi Soleil” կատակերգության համար: Այդ ձայներիզը երկու անգամ Platinum է դարձել՝ վաճառելով ավելի քան 3 միլիոն տոմս իր գործունեության 3 տարիների ընթացքում: 2008 թվականին նա ստեղծել է Michael Youn-ի մասնակցությամբ “Incontrolabe” ֆիլմի սաունդթրեքը:

 

Ստեղծելով երաժշտական գործեր շոուների համար՝ Եսային նաև ղեկավարել է մի ամբողջական մյուզիքլ ինչպիսին է Parisian Cabarets-ը, Bobino-ն: Սկսած 2010 թվականից Եսային La Bataille des chorales, Le grand show des enfants, Pop’s Cool, L’Ecole des fans շուների երաժշտական ղեկավարն էր, որոնք հեռարձակվել են ֆրանսիական TF1 հեռուստաալիքով:

 

Անցնելով Ատլանտիկը դեպի Միացյալ Նահանգներ՝ Եսայիին հաջողվել է կապ հաստատել Kerry Gordy-ի հետ: Նրան նկատել է Kerry Gordy-ի 14-ամյա աղջիկը և գրավել է հոր ուշադրությունը՝ թույլատրելի 1-10 սանդղակից գնահատալով նրան 11: Եսային համագործակցում է Kerry Gordy Records (KGR) –ի հետ և իրենց առաջին սինգլ “Family”-ն դարձել է հիթ:

 

Եսայիին իսկապես շատ մտահոգում են իր պապի պատմությունները և 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված, նա ստեղծել է “Je n'oublie pas / Chem Morana” երգը՝ ի հիշատակ 1915 թվականին սպանված 1,5 միլիոն հայերի:


2015 թվականին Եսային կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթին: Նա ելույթ կունենա Վիեննայում հայազգի 5 այլ տաղանդավոր մասնակիցների հետ: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ միասին, Եսային ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Առաջին կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին:

 

 

 
 
Genealogy
Музыкант/группа · Нравится 3 100 пользователям
 · 21 мин. · 

The First artist of GENEALOGY from EUROPE / Մեր խմբի առաջին մասնակիցը՝ Եվրոպա աշխարհամասից !!!! It's Essaï from France / Եսայի Ալթունյան - Ֆրանսիա :)) ‪#‎Genealogy‬ ‪#‎Armenia‬ ‪#‎Eurovision‬‪#‎Essaï‬ ‪#‎Europe‬ ‪#‎DontDeny‬ ‪#‎ESC2015‬ ‪#‎Austria‬ ‪#‎Vienna‬ ‪#‎France‬