ԱՄՆ-ում կյանքի 94-րդ տարում մահացել է 50-ական և 60-ական թվականներին ֆրանսիացի հանրահռչակ դերասան Լուի Ժուրդանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
1961 թվականին նա կատարել Է Էդմոն Դանտեսի դերը «Կոմս Մոնտե Քրիստո» ֆիլմում: Նրան առավել մեծ ժողովրդականություն է բերել մասնակցությունը «Ժիժի» երաժշտական կինոժապավենին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա հրաժարվել է ելույթ ունենալ նացիստների քարոզչական կինոյում և եղբայրների հետ միացել է ֆրանսիական դիմադրությանը:
Գրավիչ արտաքինի տեր Ժուրդանը համարվում էր ֆրանսիական նրբագեղության և ոճի մարմնավորումը: