Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը՝ Արտակը, այսօր նշում են ամուսնության 5-ամյակը, ինչ կապակցությամբ Անահիտն անակնկալ է մատուցել ամուսնուն՝ հեղինակային երգի և տսահոլովակի տեսքով:
Սիրո պատմությունը ESem.am-ին վստահելիս Անահիտը հայտնել էր, որ սիրելիի հետ առաջին հանդիպումից հետո երգ է գրել, որը կոչվում է «Երբ»: «Միշտ կիթառով էի երգում այն, բայց այդպես մնայուն արժեք չէր ունենա և որոշեցի մեր ամուսնության 5-ամյակի կապակցությամբ ձայնագրել երգն ու պրոֆեսիոնալ տեսահոլովակ նկարահանել»,- ասաց նա ու հավելեց, որ երգը գործիքավորելու հարցում իրեն օգնել է Գիսանե Պալյանը, տեսահոլովակը նկարահանել է Արմեն Փիրիմասիհին:
«Ես ուզում էի տեսահոլովակը շատ անկեղծ լինի ու ռեժիսորը յուրովի մեկնաբանեց այն,- նկատեց Անահիտը ու ավելացրեց,- Շատ արագ ենք արել նկարահանումները ու թաքուն: Սա միակ երկու շաբաթն է եղել, որ այդքան ստել եմ:)»:
Կեսգիշերին Անահիտն այն անակնկալ ցուցադրել է ամուսնուն: Այսօր արդեն զույգը ռոմանտիկ ընթրիք կունենա: «Մեր տանը մի ավանույթ կա՝ Արտակը երբեք նվեր չի մատուցում ինձ, նա միշտ ռոմանտիկ ընթրիք է կազմակերպում: Ես սպասում եմ դրան:) Ինքն էլ խենթության է սպասում:)»,- ասաց դերասանուհին: Ըստ նրա՝ ամուսինն իրենց տան իրատեսն է, ինքը՝ ռոմանտիկը:
Ինչ վերաբերում է որպես երգչուհի ներկայանալուն՝ Անահիտն ասաց, որ ինքը երբեք չի մտածել այդ մասին ու նման ցանկություն չի ունեցել: «Այս ամեն այնքան անկեղծ է, ուզում եմ մարդիկ չխորանան, որ երգչուհի չէի, սկսել եմ երգել… Ուղղակի ուզում եմ ինձ վերաբերեն որպես երգող դերասանուհու: Սա ավելի շատ խոսք է, քան երգ: Ուզում եմ մարդիկ տեսնեն, որ կա իրական սեր»,- ասաց Անահիտը, ով աշխատում է Կամերային երաժշական թատրոնում և հեռու չէ այս ասպարեզից:
ESem.am-ը շնորհավորում է զույգին և երջանկություն մաղթում:)
Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը