«Կարիբյան ծովի ծովահանները 5. մահացածները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի պրեմիերան կկայանա 2017թ. հուլիսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, Ճնճղուկ Ջեկի  դերը կրկին կմարմնավորի Հոլիվուդի ամենահմայիչ «ծովահեն» Ջոնի Դեփը:


Գլխավոր չարագործն էլ Հոլիվուդի ամենահայտնի իսպանացիներից մեկն է` Խավիեր Բարդեմը: Գլխավոր հերուսուհին էլ Մեծ Բրիտանիայից է: Disney ընկերությունն արդեն հաստատել է, որ բրիտանացի երիտասարդ դերասանուհի Կայու Սկոդելարիոն ֆիլմում կմրամնավորի գլխավոր հերոսուհուն:


Ֆիլմի նկարահանումները կկայանան Ավստրալիայում: Նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են: Ֆիլմի ռեժիսորներն են Յոահիմ Ռոնինգն ու Էսպեն Սանդբերգը: