Ուրուգվայցի հայ գեղեցկուհի, թոփ մոդելՅոհանա Ռիվա Կարապետյանը «Միսս Տիեզերք-2014» գեղեցկության մրցույթում կներկայացնի  Ուրուգվայը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցույթի գալա -երեկոն տեղի կունենա ԱՄՆ-ում հունվարի 25-ին:


Ուրուգվայի մեր հայրենակցուհին 24 տարեկան է, ունի 174 սմ հասակ: Նա 2014 թվականին հաղթել էր «Միսս Ուրուգվայ» մրցույթում: Ավելի վաղ Յոհանա Ռիվա Կարապետյանն արժանացել էր «Ուրուգվայի Միսս Տուրիզմ 2008» տիտղոսին, ինչից հետո մասնակցել էր Մալայզիայում անցկացված «Միսս Տուրիզմ 2008» միջազգային մրցույթին և հայտնվել լավագույն 15-ի շարքում: