Սերիալային դերասանուհի Անուշկա Մարգարյանը, ով «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում մարմնավորում է Լիլիին, այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա բոլորում է 26 տարին: Դերասանուհին այս անգամ տարեդարձը չտոնելու պատճառ ունի. իր խոսքով՝ վերջին դեպքերը շատ են ազդել հոգեվիճակի վրա, սակայն գեղեցիկ անակնկալ ստացել է դեռևս կեսգիշերին:
Անուշկային առաջինը շնորհավորել է սիրելին՝ շախմատիստ Ավետիք Գրիգորյանը: «Ինչպես միշտ անակնկալը սիրելիիցս էր: Կեսգիշերին նա եկավ մեր տուն, տորթով, մոմերով ու շատ օրիգինալ նվերով,- ESem.am-ին ասաց նա՝ նշելով, որ սիրելիից կիթառ է նվեր ստացել: -Ես նախկինում էլ մտածում էի կիթառ ունենալու մասին: Ինձ միշտ հետաքրքրել է այդ գործիքը: Նվագել չգիտեմ, բայց պատրաստվում եմ սովորել: Ես մի քիչ երգում եմ, կարծում եմ՝ հետաքրքիր կլինի և՝ երգել, և՛ նվագել»:
Անուշկայի խոսքով՝ սկզբնական շրջանում իրեն նվագել կսովորեցնի սիրելին, հետո պարզ կլինի՝ դասընթացների կգնա՞, թե՝ ոչ:
Նվեր ստացած տորթի մոմերը փչելիս դերասանուհին պահել է երազանք: «Եթե հավատում ես հրաշքին, երազանքդ անպայման իրականանում է, եթե ոչ՝ ոչ»,- նկատեց նա, սակայն չբացահայտեց երազանքը, որպեսզի այն իրականանա:
Դերասանուհին նշեց, որ կեսգիշերին հյուրընկալել է սիրելիին, սակայն հատուկ չի տոնել տարեդարձը, այսօր էլ չի տոնելու: «Այժմ ջրծաղիկով հիվանդ եմ, սակայն եթե անգամ առողջ լինեի, չէի նշելու ծնունդս, որովհետև վերջին դեպքերը շատ են ազդել ինձ վրա: Կարծում եմ՝ մեծ ծնունդ անելու ժամանակը չէ: Եթե լինեն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան ինձ հյուրընկալվել, սիրով կընդունեմ, բայց ես թեկուզ տանը խնջույք չեմ կազմակերպել»,- ասաց Անուշկան և հավելեց, որ ունի ընկերներ, ովքեր նախկինում արդեն վարակված են եղել ջրծաղիկով և գուցե այսօր հյուր գնան իրեն:
Այս փուլում նա նկարահանումների էլ չի գնում և խոստովանեց, որ շատ է կարոտել աշխատանքային ընթացքը:
Ա.Մ.