Անջելեսում տեղի Է ունեցել Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնման արարողությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին, լավագույն ֆիլմ-դրամայի համար պարգեւը բաժին է հասել ռեժիսոր Ռիչարդ Լինկլեյտերի «Պատանեկություն» կինոնկարին:

 

Կատակերգության կամ մյուզիքլի կատեգորիայում լավագույն ֆիլմ է ճանաչվել Ուես Անդերսոնի «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»-ը:

 

«Լավագույն դերասան անվանակարգում հաղթել Է Էդդի Ռեդմեյնը «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում խաղացած դերի համար, լավագույն դերասանուհի Է ճանաչվել Ջուլիանա Մուրը, որը նկարահանվել Է «Առայժմ դեռ Էլիս» կինոնկարում:

 

Ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի «Լեւիաֆան» ֆիլմը «Ոսկե գլոբուս» Է նվաճել «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

 

Ավելի վաղ հաղորդվել Է, որ «Ֆարգո» սերիալը «Ոսկե գլոբուս» մրցանակ է նվաճել «Լավագույն հեռուստատեսային մինի-սերիալ կամ ֆիլմ» անվանակարգում: Նույն անվանակարգում լավագույն դերասան է ճանաչվել Մարտին Ֆրիմանը («Ֆարգո»): Մրցանակաբաշխության 72-րդ արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի «Բեւեռլի Հիլթոն» հյուրանոցում:

 

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, Արմանդո Բոն, Նիկոլաս Ջիակոբանեն եւ Ալեքսանդր Դիներալիսը «Ոսկե գլոբուս» մրցանակի են արժանացել «Լավագույն սցենար» անվանակարգում՝ «Բրդմեն» ժապավենի վրա կատարած աշխատանքի համար:

 

Հեռուստատեսային կատակերգության լավագույն դերասան է ճանաչվել Ջեֆրի Թեմբորը «Ակնհայտը» սերիալում խաղացած դերի համար:

 

Դերասան Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը դարձել է Հոլիվուդին առընթեր հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ասոցացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջին դափնեկիրը: Նա երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել «Մոլեգնություն» ֆիլմում կատարած աշխատանքի համար:

 

Սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջոան Ֆրոգատը («Դաունթոնի աբբայությունը»):

 

Դերասանուհի Էմի Ադամսը մրցանակ է նվաճել «Կատակերգական ֆիլմի կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Մեծ աչքեր» ժապավենում կատարած աշխատանքի համար:

 

Սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Մեթ Բոները («Սովորական սիրտ»):

 

 

«Ինչպես ընտելացնել վիշապին 2» ժապավենը «Ոսկե գլոբուս» է նվաճել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում:

 

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» է ճանաչվել Պատրիցիա Արկետը «Պատանեկություն» ֆիլմում խաղացած դերի համար: Ջոն Լեջենդը «Ոսկե Գլոբուս» է նվաճել «Լավագույն երգ» անվանակարգում՝ Glory կոմպոզիցիայի համար («Սելմա»):

 

Ջինա Ռոդրիգեսը մրցանակ է ստացել որպես «Հեռուստատեսային կատակերգության լավագույն դերասանուհի» «Կույսը» սերիալում կատարած աշխատանքի համար:

 

«Լավագույն կատակերգական սերիալ կամ մյուզիքլ» անվանակարգում հաղթանակ է տարել «Ակնհայտը» սերիալը: Լավագույն երաժշտության համար հեղինակավոր պարգեւն ստացել է Յոհան Յոհանսոնը («Սթիվեն Հոքինգի տիեզերքը»):