Դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, 6 երեխայի մայր, դերասանուհի Անջելինա Ջոլին Նյու Յորքում մասնակցել է Ջոն Ստյուարտի "The Daily Show" հաղորդմանը:Այս մասին գրում է Daily Mail-ը:
Նախքան հաղորդմանը մասնակցելը` Անջելինան լուսանկարվել է իր երկրպագուների հետ և ինքնագրեր բաժանել: Սակայն երբ իր երկրպագուհիներից մեկը իրեն լավ չի զգացել, Անջելինան օգնել է նրան, որպեսզի վերջինս նստի, իսկ հետո անձամբ ծնկի է եկել և սելֆի է արել նրա հետ: