Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում գտնվում է աշխարհի ամենամեծ բնական ծաղիկներով այգին՝ Dubai Miracle Garden-ը:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այգու տարածքը կազմում է 72 հազար քառ. մետր, որտեղ առկա են ավելի քան 45 միլիոն ծաղիկներ: Ծաղիկներից շատերն առաջին անգամ են տնկվել տարածաշրջանում: Գունագեղ ծաղիկներից պատրատվել են տարբեր ծաղկանոցներ, կամարներ: Այգին ունի «Ծաղիկների պատ», որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար «ծաղիկների պատը»: Պատի երկարությունը կազմում է 1 կիլոմետր:

 

Այգին բացվել է նախորդ տարի սիրահարների տոնի օրը: Նախատեսվում է այնտեղ բացել առևտրի կետեր, ռեստորաններ:

 

Այգին բաց է հոկտեմբեր ամսից մինչև մայիս, իսկ ամառային տապին այն փակ է: