Հարսանեկան զգեստ, ստեղծված կուտյուրեի կողմից, թերևս, յուրաքանչյուր հարսի երազանք է: Իհարկե, բոլոր աղջիկներն էլ իրենց երազներում պատկերացնում են զգեստ՝ ստեղծված հանրահայտ դիզայների կողմից, սակայն բացի դիզայների մասին երազելուց, նորաձև և ժամանակակից աղջիկները երազում են նաև յուրահատուկ ու անսահման գեղեցիկ զգեստի մասին: Ահա հենց այդ բաղադրիչների համադրությամբ էլ ստեղծվել է Ashi Studio-յի ձմեռային հատուկ հավաքածուն, որը իր մեջ ամփոփում է պատմական և ժամանակակից նորաձևության հիասքանչ հավաքածու: Հարսանիք բլոգը սիրում է իր ընթերցողներին մատուցել ամենայուրօրինակը, իսկ այս հավաքածուն դրա ապացույցներից է: