Երգչուհի Եվա Ռիվասի մասնակցությունը «Հայաստանի ձայնը» նախագծին բավականին սկանդալային ընդունվեց, սակայն նրա անվան շուրջ ինտրիգներն այդքանով չսահմանափակվեցին: Նրա և Սոնայի վեճից հետո այս անգամ լսարանի ուշադրությունը կենտրոնացավ Եվայի պահվածքի մեկ այլ դրսևորման վրա:
Կույր լսումների ժամանակ նա ոտքով խփեց մրցավարական կոճակին, ընդ որում՝ նրա հագին կիսաշրջազգեստ էր: Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այս դեպքին: «Հայաստանի ձայնը դառավ զիբիլ: Ինչպես սովորական հյուրանոցները մի ժամանակ անց դառնում ա բոռդել կամ լրատվականը մի ժամանակ անց դառնում ա պոռնոլրատու: Ինչ ա նշանակում կոշիկով խփել կնոպկին»,- գրել է նա ու առաջարկել ավելի ուշ դիտել իրենց մասնակցությամբ «Что? Где? Когда?» հաղորդումը:
Նախագծի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը փորձել է պաշտպանել Եվային և մեկնաբանությունների հատվածում գրել է. «Ֆորմատային է, ինչպես և ձեր թիթեռնիկ փողկապը և ռուսերեն շփումը ձեր հաղորդման ֆորմատում...»:
Քեշիշյանը նաև հղում է տեղադրել՝ ներկայացնելով նմանատիպ կադր «Ավստրալիայի ձայնից», սակայն Եվա Ռիվասին դա էլ չի փրկել բացասական արձագանքից: