Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը 2015 թվականին կվարի դերասան Նիլ Պատրիկ Հարրիսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 16-ին հաղորդել է Variety հրատարակությունը:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 22-ին:
Ավելի վաղ Հարրիսն արդեն հանդես Է եկել նման արարողությունների ժամանակ, բայց այն կվարի առաջին անգամ: Անցյալ տարի նա «Թոնի» թատերական մրցանակի պարգեւների հանձնման արարողության հաղորդավարն Էր, նաեւ 2013 եւ 2009 թվականներին վարել Է «Էմմի»-ի մրցանակաբաշխությունը:
Դերասանն ինքն Է այդ նորությունը հայտնել սոցիալական ցանցերում:
«Օսկար»-ի մրցանակաբաշխության 87-րդ արարողությունը հեռարձակվելու Է 226 երկրներում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: