Life.panorama.am-ը գրում է.

 

Երեխաների դաստիարակությունը բավականին բարդ գործ է: Հաճախ ծնողները ակնհայտ սխալներ են թույլ տալիս: Թե ինչպես պետք է դաստիարակել աղջիկ երեխաներին և որ տարածված սխալները չպետք է թույլ տալ, կներկայացնենք ստորև.

 

Առաջին սխալ. Չափից դուրս խստությունը: Հաճախ ծնողները, հատկապես հայրերը, կարծում են, որ դաստիարակության կարևոր տարրերից է խստությունը: Իրականում աղջկան անհրաժեշտ է քնքշություն և հարգանք, որպես անհատ ընդունելը, որպեսզի նա կարողանա ինքնավստահ մարդ մեծանալ:

 

Երկրորդ սխալ. Իմ արքայադուստրն արժանի է ամենալավին: Դստեր կյանքը հեքիաթի վերածելու ձգտումը ապագայում մեծ խնդիրներ կառաջացնի, քանի որ կյանքը լի է դժվար իրավիճակներով:

 

Երրորդ սխալ. Աղջիկը լավագույն և մտերիմ ընկերուհին է: Այս դիրքորոշումը վատ չէ, սակայն չի կարելի, օրինակ, հոր կամ այլ տղամարդու հետ անձնական հարաբերությունները պատմել երեխային: Ըստ հոգեբանների` ծնողների և երեխայի ընկերական հարաբերություններն առաջին հերթին պետք է պտտվեն երեխային անհանգստացնող խնդրի շուրջ:

 

Շարունակությունը` այստեղ: