Բրիտանացի գրող եւ սցենարիստ Էնտոնի Հորովիցը կգրի «007» հռչակավոր գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմության շարունակությունը, որտեղ լրտեսը հերթական անգամ կմերկացնի «ռուսական հետքը» թագուհու թշնամիների դեմ մղվող պայքարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC հեռուստառադիոկորպորացիային:

 

Ջեյմս Բոնդի «գրական հոր»՝ Յան Ֆլեմինգի ժառանգության հիմնադրամը դիմել Է Հորովիցին՝ հռչակավոր լրտեսի մասին գիրքը շարունակելու խնդրանքով՝ Բոնդի մասին հեռուստասերիալի համար 1950-ական թականներին գրված նյութի օգտագործմամբ, որը հետագայում հեռուստատեսությունում չի օգտագործվել:   

 

Նոր գիրքը կունենա «Սպանություն անիվների վրա» (Murder on Wheels) անվանումը և, ինչպես սպասվում Է, 2015 թվականի սեպտեմբերի 8-ին լույս կտեսնի Orion և HarperCollins հրատարակչություններում:

 

Հորովիցն ինքը հայտարարել է, որ Ֆլեմինգի հերոսն «ուժեղ ազդեցություն» է ունեցել իր կյանքի վրա, և ինքն ուրախությամբ է ընդունել բրիտանացի գրողի ժառանգների առաջարկությունը: «Երբ հիմնադրամն ինձ դիմեց Ջեյմս Բոնդի մասին նոր վեպ գրելու առաջարկությամբ, ես ինչպե՞ս կարող էի մերժել»,- ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: