Bravo.am-ը գրում է.
«Թատերական իրարանցում» խորագրով հոկտեմբերի 1-ին մեկնարկել է 12-րդ «ՀայՖեստ»-ը: Այս տարի փառատոնի պաշտոնական բացման հյուրերը, որոնց թվում էին բազմաթիվ դերասաններ, բեմադրիչներ, արվեստագետներ, իրենց մաղթանքները փակցրել են վահանակի վրա և ստացել խորհրդանշական գրություններով թխվածքաբլիթներ:
Միջազգային թատերական փառատոնի բացումը վստահված էր հունգարական «Լիվինգ Փիքչըրս» թատերախմբին, որը «Կենդանի մակերես» վիզուալ ներկայացմամբ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմը վերածել էր աշխարհագրական փոխակերպումների:
«ՀայՖեստ»-ի նախագահ Արթուր Ղուկասյանը նախքան ներկայացման դիտումը, ավանդույթի համաձայն, ողջունել է ներկաներին.«12 տարի մենք շարունակում ենք կազմակերպել փառատոն, 12 տարի ոչ անտարբեր մարդիկ հրավիրում են տարբեր մայրցամաքներից ոչ անտարբեր արվեստագետների, որպեսզի այստեղ ստեղծեն այն հիանալի երեւույթը, որը կոչվում է թատրոն: Ինչքան հաջողվի այս ոչ անտարբեր մարդկանց աշխատանքը, այդքան կաճի ոչ անտարբեր հանդիսատեսի քանակը, այսինքն` ձեր քանակը, սիրելի հանդիսատես: Ոչ թե գրաքննությունն ու ճնշումը, այլ անտարբերությունն է սպանում արվեստն ու ստեղծագործելու ազատությունը, այդ պատճառով էլ մենք ներգրավում ենք թատերասերներին»:
Շարունակությունը` այստեղ: