Արցախի պետական երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Նինա Գրիգորյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 26-ի երեկոյան հանդես է եկել բացօթյա խորհրդանշական համերգով` նվիրված Կոմիտասի 145-ամյակին:
«Մենք ենք մեր լեռները» հանրահայտ հուշակոթողի մոտ տեղի ունեցած համերգին կենդանի կատարմամբ հնչել են Կոմիտասի շուրջ մեկ տասնյակ ստեղծագործություններ: Միջոցառումը ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի կողմից: