Ի՞նչ են խոսում.  երգչուհի Արփինե Բեկջանյանն ու երգիչ Արմեն Էլբերտը ամուսնալուծվել են:

Իրականում. այս անգամ բամբասանքների կիզակետում 90-ականների ամենահայտնի ամուսնական զույգն է՝ Արփինե Բեկջանյանն ու Արման Էլբերտը: Խոսակցություններ են պտտվում, որ զույգն ամուսնալուծվել է, և երգչուհին երեխաների հետ պատրաստվում է մշտական բնակության մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Զույգի ամուսնալուծության լուրերը, սակայն, Արփինեի փոխանցմամբ, չեն համապատասխանում իրականությանը:

 

«Կատարյալ հիմարություն, նման բան չկա, մարդիկ բան ու գործ չունեն, թող իրենց խնդիրներով ապրեն: Աստված չանի,- ծիծաղելով ասաց երգչուհին՝ հավելելով,- եթե Հայաստանում չապրեինք, կզարմանայի, թե որտեղից են մարդկանց գլխում նման հիմարություններ ծագում, բայց բամբասանքը հենց մեր ժողովրդից է առաջացել ու նման լուրերի մեջ զարմնալու ու ջղայնանալու բան չկա: Մեր երկրում ամեն մի բամբասանք կնիք ունեցող ճշմարտություն է, ով մի բան տարածում է, ասում է, որ ստույգ ինֆորմացիա է, իր ծանոթը ներկա է եղել: Եթե մարդիկ իրենց կյանքով ապրեն, տնաքանդները քիչ կլինեն:)»:

 

 

Ներկայիս շոու-բիզնեսը աղբ համարող Արփինեի հավաստմամբ՝ դեռևս երկրից չեն  մեկնի, սակայն եթե Հայաստանում ամեն ինչ այսպես շարունակվի, կվերադառնան ԱՄՆ:

 

Արփինեի փոխանցմամբ՝ ինքն ու ամուսնինը չեն հեռացել ասպարեզից, իրենք երգել են ու երգելու են: «Սոցցանցերով ստացած նամակներից ու ջերմ խոսքերից հասկանում եմ, որ տևական դադարը չի խանգարել մեզ մնալ մարդկանց ուշադրության կենտրոնում: Անսահման ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ մարդիկ՝ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ այստեղ դեռ հիշում են մեզ: Տա Աստված՝ ներկայիս «աստղերն» էլ զգան նույնը, նույնքան սիրված ու հայտնի լինեն, որքան մենք ենք եղել ու կանք»:

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը