Շվեդ և էստոն գիտնականնեը ուսումնասիրություններ են անցկացրել, որի շրջանակներում հաշվել են երկրի վրա առկա բոլոր լճերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, հետազոտական խումբը գլխավորել է Լիմոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Լարս Սունդը: Նա իր գործընկերների հետ մշակել է մեթոդ, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով գտնել բոլոր լճերը, որոնք ունեն նվազագույնը 0,2 հա մակերես:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ հայտնաբերվել են շուրջ 117 միլիոն լճեր, որոնք ծածկում են երկրի մակերևույթի 4 տոկոսը: Ընդ որում, չեն հաշվվել Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառույցների տակ գտնվող լճերը: