The Beautified Project ռոք խումբը Հայոց ցեղասպանության թեման 2015-ին կարծարծի աշխարհի տարբեր երկրներում իր ակուստիկ համերգների միջոցով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը, ողջ 2015-ի ընթացքում Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, հնարավոր է նաև Լեհաստանում և Լատվիայում:


Հարցին ի պատասխան` հնարավո՞ր են որոշ խմբեր խոչընդոտեն համերգների կազմակերպումը` Անդրե Սիմոնյանը նշեց, որ խոչընդոտներ առաջացնողը որևէ հաջողություն չի ունենա: «Մենք դեմ ենք ցանկացած ցեղասպանության ու խոսում ենք ընդհանուր մարդկության համար, և քանի որ լրանում է նաև Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, ավելի շատ շեշտը դրվելու է դրա վրա»,-ասաց երգիչը` հայտնելով, որ սեպտեմբերի 4-ին իրենք այլ խմբերի հետ մասնակցելու են համերգի` ի պաշտպանություն եզդիների:

 

The Beautified Project խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին փորձելու է թողարկել որևէ հայկական երգ, ինչպես «Կիլիկիան» էր: Հայաստանում էլ տարբեր միջոցառումներ սպասվում են:

 

The Beautified Project ռոք խումը հիմնադրվել է 2005 թվականին Անդրե Սիմոնյանի կողմից Լոնդոնում: Այն ամենահայտնի անգլալեզու երգացանկ ունեցող խումբն է Հայաստանում, ինչպես նաեւ առաջին ռոք խումբը, որի տեսահոլովակները ցուցադրվել են BBC եւ MTV հեռուստաալիքների բրիտանական տարբերակով: 2011 թ. հյուրախաղերի ընթացքում BBC-ն նկարահանել է վավերագրական ֆիլմ խմբի մասին: The Beautified Project-ը 2008 թ. թողարկել է իր Behind The Happy Mask, իսկ 2010-ին` Beyond The Butterfly երաժշտական ալբոմները: