1. Դու փոքրիկ սխալներ ես անում
Դու ուղարկում ես նամակը և միայն դրանից հետո նկատում, թե ինչքան տառասխաներ ես արել, մոռանում ես ամենատարրական բաները, ուշացնում ես հաշվետվությունները: Սխալվում ես անգամ այն հարցերում,ո որնք նախկինում աչքերդ փակ էլ կարող էիր անել:
2. Քեզ կոտրված ես զգում դեռ վաղ առավոտվանից
Նոր ես արթնացել քնից և սոովորաբար այդ ժամանակ մենք լավ տրամադրություն ենք ունենում, քանի որ օրը նոր է սկսվում և դեռ ոչ մի վատ բան մեզ հետ տեղի չի ունեցել: Բայց ոչ, հիմա դու ամեն առավոտ սարսափելի տրամադրությամբ ես արթնանում ու աշխարհը միայն մռայլ գույներով ես տեսնում:
3. Հոգնածությունը քեզ չի լքում
Անգամ հրաշալի շաբաթ-կիրակի անցկացնելուց հետո դու երկուշաբթի աշխատանքի ես գալիս սարսափելի հոգնած, որովհետև քո օրգանիզմը արդեն հոգնել է այդ ռեժիմից և 2 օրը չի կարող քեզ փրկել:
4. Դու նյարդային ես
Քո վրա ազդում է ամեն ինչ`մարդկանց բարձր ծիծաղը, հեռուստացույցի ձայնը, առավոտյան խցանումները, սուրճի դառը կամ քաղցր լինելը...ամեն ինչ: Դու չես կարողանում քեզ տիրապետել և առանց պատճառի վիրավորում ես մարդկանց, ում շատ ես սիրում ու չես ցանկանում նեղացնել:
5. Դու անքնությամբ ես տառապում
Ամեն առավոտ զարթուցիչի 10-րդ զանգից հետո մի կերպ արթնանալով, դու ինքդ քեզ համոզում ես, որ երեկոյան շուտ կքնես ու հանգստանաս, բայց ամեն գիշեր կրկնվում է նույն պատմությունը, անկախ հոգնածությանդ աստիճանին`դու չես կարողանում քնել:
6. Չես կարողանում կենտրոնանալ
Անգամ շատ լավ հասկանալով, որ ժամանակ չունես և պետք է մինչև վերջնաժամկետը վերջացնես հաշվետվությունդ, դու ոչ մի կերպ չես կարողանում քեզ համոզել կենտրոնանալ կարևոր աշխատանքի վրա:
7. Ամեն ինչի նկատմամբ կորցրել ես քո հետաքրքրությունը
Քեզ այլևս ոչինչ չի հետաքրքրում, դու անտարբեր ես դարձել քո շրջապատի և մարդկանց հանդեպ:: Անգամ այն իրադարձություն, որին ամիսներ շարունակ սպասել ես, էլ քեզ հետաքրիր չի թվում:
8. Դու կորցրել ես քո մոտիվացիան ու ձգտումները
Այլև ոչինչ չի ոգևորում քեզ, ոչ գովեստի խոսքերը, ոչ հավելավճարը, ոչ պաշտոնի բարձրացումը քեզ չեն ոգևորում ավելի լավ և շատ աշխատել:
Մի հիասթափվեք, այս ամենը անցողիկ է, պարզապես մի փոքր հանգիստ, անպայման հեռու ձեր առօրյա միջավայրից, համակարգչից, համացանցից ու հեռախոսներից: Համգստացեք աշխարհից, լուրերից, իրադարձություններից, մի լավ քնեք, զբոսնեք, շփվեք ընկերների հետ և ամեն կորցրածը վերականգնած հետ վերադարձեք:
Աղբյուրը՝ INFOmanka