1 Ծանոթացել ես երիտասարդի հետ. նա քեզ դուր է գալիս, բայց ծնողներդ ասում են, որ համապատասխան  չեք:  Ինչպե՞ս կարձագանքես.

ա. գուցե  նրանք  ճի՞շտ  են: Կսկսեմ նրան մի քիչ այլ կերպ նայել

բ. կարծում  եմ`  նրա  հանդեպ  հետաքրքրությունս  չի  նվազի

գ. նա ինձ է´լ ավելի դուր կգա:

 

2 Այս արտահայտություններից  ո՞րն  է  քեզ  համապատասխանում.

ա. առանց բջջայինի, ասես, առանց ձեռքերի  լինեմ: Մենք  ընկերուհիներով միշտ կապի մեջ  ենք

բ. եթե հարմար  չէ  կամ ցանկություն չունեմ  բջջայինի  պատասխանելու,  չեմ արձագանքում:  Ում պետք  է,

էլի կզանգի

գ. Երբ զանգում  եմ  բջջայինով, հարցնում  եմ` հարմա՞ր  է  արդյոք խոսելը:

 

3 Գեղեցիկ սանրվածք  ես  արել, իսկ  ընկերոջդ  դուր  չի  գալիս: Ինչպե՞ս  կընդունես.

ա. ինձ շատ անհարմար կզգամ

բ. շտապ կգտնեմ հայելի  և  առաջվա  պես  կհարդարվեմ

գ. կասեմ,  որ պիտի համակերպվի:

 

Ընկերոջիցդ  հանկարծ սառնություն  և  օտարություն  ես  զգում:  Ինչպե՞ս  կպահես  քեզ.

ա. կփորձեմ չարձագանքել: Չեմ սիրում այդպիսի խաղեր

բ. ինձանից կստանա նույն  պատասխանը

գ. Կսկսեմ  շողոքորթել  և  հարցնել, թե  ինչ  է  պատահել:

 

5 Պատրաստվում  ես  հյուր  գնալ:  Ի՞նչ  տպավորություն կուզեիր  թողնել.

ա. ամենալավ

բ. նայած`  ինչ  մարդիկ  են: Կուզենայի  երևալ  շատ  անհամապատասխան

գ. կարևորը`  ինքս  ինձ  դուր  գամ:

 

6 Քեզ  ծանոթացնում  են  շատ  համակրելի  երիտասարդի հետ: Դու …

ա. բնական է, կփորձեմ նրան դուր գալ

բ. զուսպ  կլինեմ:  Չեմ  ուզի  նկատի, որ տպավորություն է  թողել

գ. չգիտեմ, կախված  է  նրանից, թե  որքանով  է  հետաքրքիր  զրուցակից:

 

7 Աշխատանքում  ի՞նչը  կարող  է  լինել  կարևոր  խթան.

ա. ճանաչումը,  հաջողությունը

բ. Մասնագիտական  աճը, լավ աշխատավարձը, հեռանկարները

գ. Շատ  հետաքրքիր  աշխատանքը:

 

Ինչպե՞ս  ես  քեզ  զգում  քիչ  ծանոթ  մարդկանց  հետ.

ա. նորմալ

բ. շատ եմ նյարդայնանում

գ. լարվում  եմ, երբ պետք է  զրույցի  բռնվեմ:

 

9 Ընկերուհիդ քննադատում է նոր հագուստդ: Ինչպե՞ս կարձագանքես.

ա. ոչ մի կերպ: Միայն  կհիշեցնեմ,  որ  մեր  ճաշակները  տարբեր  են

բ. մեկ անգամ էլ կմտածեմ` արժի՞ արդյոք  այսպես  հագնվել

գ. կվշտանամ  և, իհարկե, նրա  մոտ  այլևս  դա  չեմ  հագնի:

 

10 Այս  հիմնավորումներից  ո՞րն  է  քեզ  համապատասխանում.

ա. Չեմ  սիրում  վիճել: Լավ  է  ցույց  տալ, որ  համաձայն ես կամ լռել

բ. միշտ ունեմ իմ  կարծիքը  և  պնդում  եմ  այն

գ. ոմանք  կարողանում  են  համոզել: Եթե  ինձ  հետ  բարեհամբույր  խոսեն, ապա  կարող եմ  զիջել:

 

11 Ի՞նչ  ես զգում, երբ  հանդիպում ես  մի  աղջկա, ով ավելի հնարամիտ և սրամիտ է, քան դու.

ա. չգիտեմ ինչու, քաշվում եմ

բ. մեր մեջ առաջանում է դիմակայություն

գ. անկեղծ ասած` այդպիսիներին  տանել  չեմ  կարողանում:

 

12 Արձակուրդից  ուշ  ես վերադարձել: Գալիս ես դպրոց, իսկ ամբողջ դասարանը մի աղջկա  բոյկոտ  է  հայտարարել: Կմիանա՞ս  նրանց.

ա. երևի  այո. եթե բոլորն այդպես են  որոշել, ուրեմն  նա  արժանի  է

բ. իհարկե, ոչ: Հակառակը, կմոտենամ և կնստեմ  նրա կողքին: Ատում  եմ, երբ  բոլորը մեկի դեմ  են  լինում

գ. չգիտեմ, պետք է նրանից էլ հարցնել, թե ինչ է եղել: Մի խոսքով, կփորձեմ ինչ-որ կերպ դա հարթել:

 

Հաշվիր միավորները 

1.            ա-5       բ-2         գ-0

2.            ա-5       բ-1         գ-2

3.            ա-3       բ-5         գ-1

4.            ա-2       բ-0         գ-5

5.            ա-5       բ-3         գ-1

6.            ա-5       բ-2         գ-1

7.            ա-5       բ-3         գ-1

8.            ա-1       բ-5         գ-3

9.            ա-1       բ-3         գ-5

10.          ա-5       բ-1         գ-3

11.          ա-3       բ-1         գ-5

12.          ա-5       բ-1         գ-3

 

10-12 միավոր 

Ձգտում  ես  ինքնահաստատման  և փորձում ես ուժերդ: Նախընտրում  ես  ոչ  թե համաձայնվել, այլ  հակաճառել: Հոգեբանները  դա  անվանում  են  «դեռատի հակասության հոգի»: Որոշակի տարիքում միանգամայն նորմալ է, ուզում ես ցույց տալ, որ բոլորի նման չես:

 

Սակայն  զարգացման  այս  փուլից  պետք է կարողանալ դուրս գալ և ժամանակին հասկանալ, որ մյուսները  ևս  կարող են ինչ-որ հարցում ճիշտ լինել: Հակառակ դեպքում հեշտ  է  դառնալ ծիծաղելի, ով հռչակվում  է  իր  համառությամբ: Իրականում այդպիսիններն  ասես չարաճճի երեխա լինեն, չունեն սեփական հայացքներ  և  մշտապես կախում  ունեն  ուրիշների կարծիքից: Ուղղակի նրանք միշտ հակառակն են անում:

 

13-18 միավոր 

Անկախ ես քո հայացքներում  և  կարծիքներում: Քննադատությունն   ու  բացասական արձագանքները  քեզ  քիչ են  հուզում: Երբեմն շատ ավելի  ինքնավստահ  և  անհաշտ  ես թվում: Մեծ  մասամբ  այդպես  էլ  կա. փոխզիջող չես: Բայց կարևորը  յուրօրինակ ես, ոչ սովորական:

 

Ոմանց  դա  դուր է գալիս, ոմանց`  ոչ: Գրավում  ես  մարդկանց, ում  հետ  քեզ հետաքրքիր  է: Դրա հետ մեկտեղ  ընկերուհիներդ հաճախ նեղանում  են կտրուկ, ավելորդ կոպիտ բնավորությանդ պատճառով: Սիրող տղան քեզ կարող է  եսասեր  համարել, իր ցանկությունների  նկատմամբ  անտարբեր: Փորձիր  լինել  ավելի  նուրբ, սովորիր կայացնել  փոխշահավետ  որոշումներ` պահպանելով անհատականությունդ:

 

 

19-37 միավոր 

Վերաբերմունքդ  մարդկանց  հանդեպ կարծես բավական ներդաշնակ է: Բացասական գնահատականները  քեզ  տհաճ  են, դրա համար  էլ  ուշադրություն ես դարձնում քննադատությանը: Եվ եթե այն  ճշմարիտ  է, պատրաստ ես հաշվի առնել: Միաժամանակ չես  ձգտում  ամեն  գնով  հավանության արժանանալ, չես  «պատռվում» բոլորին դուր գալու համար: Կարևորը`  սիրող մարդիկ քեզ փոխադարձաբար պատասխանեն:

 

Հիմնականում  քեզ  լավ  են վերաբերվում: Քեզ համար ընկերներդ միշտ  ուրախ են, որ ունակ ես ընդունելու և հարգելու իրենց կարծիքը: Այդ հատկանիշն օգնում է ընդհանուր լեզու  գտնել  շրջապատի  հետ`  չկորցնելով  սեփական  «ես»-դ: Շարունակիր նույն կերպ:

 

38-48 միավոր 

Շատ  ես  ուզում, որ  քեզ  գովեն: Քեզ  չի  բավարարում այն, որ ճիշտ ես, պետք  է  նաև շրջապատի  հավանությունը ստանաս`  հատկապես  նրանց, ովքեր հեղինակություն են վայելում: Իհարկե, հաճելի  է  լսել  հաճոյախոսություններ  և լինել  ուշադրության կենտրոնում, սակայն  որոշ  մարդկանց  արդյոք  շատ  չե՞ս  գերագնահատում:  Գուցե նրանք  պարզապես  մանիպուլյացիայի  են  ենթարկում  քեզ  և  ուրիշներին` օգտվելով  ձեր թուլություններից:

 

Շատ  ես  կախված  շրջապատի ազդեցությունից: Վատ է, եթե դա կաշկանդում է կամքդ, ստիպում  է  անընդհատ կասկածել  ուժերիդ  և  խանգարում  ապրել  այնպես,  ինչպես ինքդ  ես  ճիշտ  համարում: Բայց դա նաև իր դրական կողմն ունի: Կամակոր  չես, նշանակում  է` ունակ  ես  փոխվելու : Հետևություններն  ինքդ արա:

 

49  միավոր  և  ավելի 

Ինչ  էլ  անես, մտածում  ես, թե  ինչպես  դրան կվերաբերվի շրջապատդ: Դու հավանություն  ստանալու  կարիք  ունես յուրաքանչյուրից, ով այդ պահին մոտակայքում է:  Քեզ  թվում է, թե բոլորը քեզ են նայում: Երբեմն էլ  չես  բողոքում անգամ այն իրավիճակից, որը քեզ տհաճ է և զիջում ես անցանկալի պահանջներին շրջապատի մոտ դժգոհություն չառաջացնելու  համար:

 

Այս  կերպ  վնասում ես ինքդ քեզ: Կախման  մեջ  ես  ընկնում, իսկ  մարդիկ  մտածում  են, թե  կարելի  է  քեզ հետ հաշվի չնստել: Ինչքան  հաճախ ես  ուրիշների  համար  գործում, այդքան  քիչ են  քո` անձնական կյանքի նպատակային ուղղվածության հնարավորությունները: Փորձիր  լսել  ինքդ  քեզ, միայն  այդպես  կարելի  է  որոշել`  ինչն  է վատ կամ լավ անձամբ քեզ համար: