Հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 111-րդ տարեդարձին նվիրված համերգ տեղի կունենա Անգլիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համերգը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին «Սուրբ Հովհաննես» (Սմիթ հրապարակ) համերգասրահում` «Թեքեյան» մշակութային միության նախձեռնությամբ:
Ելույթ կունենան հայ տաղանդավոր ջութակարուհի Անի Բատիկյանը և միջազգային ճանաչում վայելող դաշնակահար Բենջամին Ֆրիհը: Համերգային ծրագրում ներառված են Խաչատրյանի հայտնի գործերից «Սուսերով պարը» «Գայանե» բալետից, հատվածներ` «Սպարտակ» բալետից, Պար ջութակի և դաշնամուրի համար:
Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. հունիսի 6-ին Թիֆլիսի (այժմ Թբիլիսի) Կոջորի արվանձանում, հայ կազմարարի ընտանիքում: Նա տաղանդավոր կոմպոզիտոր է, ում ստեղծագործությունները համաշխարհային երաժշտական գանձարանի նմուշներից են: Նրա անունը հայտնի է ողջ աշխարհում, նրա ստեղծագործությունները կատարվում են երկրագնդի բոլոր անկյուններում: ՅՈՒՆԵՍԿՈ-ն Խաչատրյանին դասում է 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին: