Ի՞նչ են խոսում. «Վիտամին» ակումբն այլևս եթեր չի վերադառնալու:
Իրականում. տևական ժամանակ է, ինչ «Վիտամին» ակումբը եթերում նորությամբ չի ներկայանում. հեռարձակվում են հաղորդումների կրկնությունները, և խոսակցություններ են տարածվել, թե տղաներն այլևս եթեր չեն վերադառնալու: Ըստ որոշ խոսակցությունների` ակումբի անդամներից Վաչեն մեկնել է երկրից ու այլևս չի ներկայանալու «Վիտամինում»:
Հավատարիմ մնալով միայն ճշտված լուրեր հաղորդելու սկզբունքին` ESem.am-ը խոսեց ակումբի անդամ Տիգրանի հետ: «Դրանք բամբասանքներ են: Այժմ արձակուրդում ենք, օգոստոսի կեսերից կվերադառնանք աշխատանքի, իսկ սեպտեմբերից «Վիտամինը» եթեր կվերադառնա»,- ասաց նա:
Ըստ հումորիստի` Վաչեն ևս իրենց հետ է լինելու: Տիգրանից տեղեկացանք, որ ակումբի կազմը համալրված չի լինի, սակայն հնարավոր է նորություններ լինեն. «Քանի որ այժմ արձակուրդ է, դեռ հստակ չէ` ինչ փոփոխություններ կլինեն»:
Դերասանը հայտնեց, որ այս փուլում իրենք ներկայանում են ակումբային համերգներով, և բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե «Վիտամինը» փակվել է, կարող են գնալ այդ համերգներին:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը