Aroxj.am-ի ընթերցողների «Հարց Բժշկին»  խորագրով ուղղված հարցերին պատասխանում է մանկաբույժ Աննա Դանիելյանը:

 

Անանուն/հարց - Բարև Ձեզ:

Երեխաներին 6 ամսեկանից կարելի է տալ մեծահասակների համար եփված ճաշերից որոնց մեջ կա և’ տոմատ և’ սոխ,  

թե պետք է փոքրիկի համար նախատեսված ճաշեր եփել:


Աննա Դանիելյան, մանկաբույժ - Նախ  6  ամսեկանից պետք է տալ ոչ թե ճաշիկներ, այլ պետք է սկսել բանջարեղենային պյուրեներից և շիլաներից, և ցանկալի է փոքրիկի համար պատրաստել առանձին ճաշատեսակներ: Իհարկե, կարելի է  սոխով, տոմատով ճաշեր, սակայն ավելի ուշ տարիքից, հատկապես եթե երեխան ունի ալերգիա:

 

Հայ/ հարց - Բարև Ձեզ իմ փոքրիկն արդեն 9 ամսեկան է, բայց արդեն մեկ շաբաթ է լավ չի ուտումինչը կարող է լինել 

պատճառ:

Աննա Դանիելյան, մանկաբույժ - Երեխայի ախորժակի անկման պատճառները շատ տարբեր կարող են լինել`շոգը, ատամների ծկթումը, հիվանդությունները: Հարկավոր է պարզել, հատկապես, ինչի պատճառով չի ուտում:

 

Մերի/հարց - Բարև ձեզ,աղջիկս 3 տարեկան էբայց վերջին սեղան ատամները դեռ չեն ծկթել: Վերջերս քայլվածքը փոխվել է,

բայց ցավեր չունիՀնարավոր էոր դրանք իրար հետ կապ ունենանՇնորհակալություն:


Աննա Դանիելյան, մանկաբույժ - Ատամների ծկթումը չի կարող կապված լինել քայլվածքի փոփոխության հետ: Դիմեք մանկաբույժի և մանկական օրթոպեդի: