ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 25-ին ընդունել է «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ռեժիսոր Վահան Ստեփանյանին և սցենարի հեղինակ Արմեն Վաթյանին: Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ֆիլմը «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին ցուցադրելու հնարավորությունն ընձեռելու համար և կարևորել Սփյուռքի տարբեր համայնքներում ֆիլմի ցուցադրումը, ինչը լուրջ ազդակ կդառնա Հայաստանից դուրս հայապահպանության և ազգային արժեքներին հավատարիմ մնալու գործում:
«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը Ցեղասպանությունից հետո Ամերիկա գաղթած մի ընտանիքի 3 սերունդների փոխհարաբերությունների, հակասությունների մասին է: Ֆիլմի գլխավոր հերոսը` 80-ամյա Կարապետը, ում մայրը հրաշքով փրկվել էր 1915-ի ջարդերից, փորձում է իր սերունդների մեջ պահպանել կորուսյալ հայրենիքի հիշողությունը: