Մեծ Բրիտանիայում կեղծ ամուսնությունները վերածվել են իսկական «խաբեության ինդուստրիայի»: Այս միտումն ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է BBC-ն՝ վկայակոչելով բրիտանացի պատգամավորների:

 

«Մեծ Բրիտանիայում գոյություն ունի խաբերության մի ամբողջ ինդուստրիա, որը կեղծ ամուսնություններն օգտագործում Է ներգաղթի վերահսկողությունը շրջանցելու համար»,- հայտարարել Է ներքին գործերի հատուկ կոմիտեի նախագահ, լեյբորիստ պատգմավոր Քիտ Վազը:    

    

Կոմիտեի անդամները հարց են տալիս, թե կառավարությունը գիտե արդյոք սույն հիմնախնդրի մասշտաբների մասին, եւ կոչ են անում ուժեղացնել պայքարը նման գործողությունների դեմ:

 

Մեծ Բրիտանիայի՝ ներգաղթի վերահսկողության համար պատասխանտու դեպարտամենտը հայտարարել է, որ «ավելի խիստ միջոցներ կձեռնարկի» այս հիմնախնդիրը լուծելու համար:    

 

«Մեկ կեղծ ամուսնությունը կարող է Մեծ Բրիտանիայում բնակվելու իրավունք ապահովել մի ամբողջ ընտանիքի համար, որը չի կարող այստեղ գտնվելու ոչ մի իրավունք ունենալ»,- հավելել Է Քիտ Վազը:

 

Ըստ ներքին գործերի նախարարության տվյալների՝ կեղծ ամուսնությունների քանակը 2010 թվականի 934-ից անցյալ տարի աճել է մինչև 2 135, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: