«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը հատուկ մրցանակ կստանա woman.ru կայքի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, շաբաթներ շարունակ woman.ru-ի ընթերցողներն ընտրել են «Նոր ալիք-2014» մրցույթի իրենց սիրելիին և քվեարկել նրա համար:


Օնլայն քվեարկության արդյունքներով լավագույն արտիստ է ճանաչվել հենց Սոնա Ռուբենյանը: Woman.ru կայքում նշված է, որ հաղթողը Յուրմալայում հատուկ մրցանակ կստանա կայքի կողմից: Օնլայն քվեարկության արդյունքներով Սոնան հավաքել է 487 ձայն: Երկրորդ տեղում է հայտնվել Ղրղզստանը ներկայացնող Style Mix խումբը, որը հավաքել է 329 ձայն:

 

«Նոր ալիք» մրցույթը Յուրմալայում այս տարի անցկացվում է հուլիսի 22-27-ը: Մրցութային համերգների հեռարձակումից բացի, ցուցադրվում են օրագրեր, որոնք հեռուստադիտողին հնարավորություն են ընձեռում ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում մասնակիցների առօրյայի մասին:

 

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի ՅուրմալայումԱռաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին:Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է 

Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած ամեն տարիանցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը

որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին`Մոսկվայում: