Երեկ երեկոյան Յուրմալայի «Ձինտարի» համերգային սրահում մեկնարկեց «Նոր ալիք 2014» մրցույթը, որին ներկա էին ռուսական էստրադայի աստղերը: Գլխավոր մրցանակի համար կպայքարեն 13 երկրի մասնակից: Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը ներկայացնում է Սոնա Ռուբենյանը, Ռուսաստանը` Յուլյա Պլակսինան, Նոդար Ռեվյան և "O'Geнри" խումբը, Լատվիան` Ստաս Շուրինսը, Ուկրաինան` Վյաչեսլավ Ռիբիկովը և Վիկտորյա Պետրիկը:

Մրցույթին մասնակցում են նաև ԱՄՆ-ը, Գերմանիան, Իտալիան, Իսրայելը, Լիտվան, Մոլդովիա, Ղազախստանը, Կիրգիզիան և Վրաստանը ներկայացնող մասնակիցները: Հիշեցնենք, որ այս տարի մրցույթը սկանդալներով է սկսել: Լատվիայի արտգործնախարարը արգելել է  Իոսիֆ Կոբզոնին, Օլեգ Գոզմանովին և Վալերիային գտնվել Լատվիայում, այն պատճառով, որ վերջիններս կողմ էին Ղրիմի Ռուսաստանի կազմում ընդգրկվելուն, ընդ որում` Վալերիան պետք է ժյուրիի անդամներից մեկը լիներ:

Այս տարի, ինչպես միշտ, ժյուրիի գլխավոր անդամը Իգոր Կրուտոյն է լինելու, իսկ կազմում` Վալերի և Կոնստանտին Մելաձեները, Իգոր Նիկոլաևը, Ֆիլիպ Կիրկորովը, Լոնիդ Ագուտինը և Լայմա Վայկուլեն:

 

новая волна

новая волна

новая волна

Алла Пугачева

Участники

Роберто Кель Торрес

Владимир Винокур

Иван Дорн

Анна Семенович

Николай Басков

Игорь Николаев с женой

Игорь Крутой с женой и дочерью

Филипп Киркоров

Алла Пугачева и Максим Галкин