ESem.am-ն անդրադարձել է դերասանուհի Արմինե Պողոսյանի և գործարար Խաչիկ Թիթիզյանի նշանադրությանը: Դերասանուհին և ընտրյալը հունվարի 30-ին իրենց միությունն ամրագրել էին զագսում և միասին էին ապրում, իսկ այսօր կայացավ նրանց պսակադրությունը, որի բացառիկ մանրամասները վստահված են ESem.am-ին :)  

 

 

Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Խաչիկն ու Արմինեն միմյանց տեր և հնազան լինելու երդում տվեցին:) Րոպեներ առաջ զույգը հանդիպել է եկեղեցում, ստացել Աստծո օրհնությունը, ինչից հետո հյուրերի հետ ուղևորվել է ռեստորան` հարսանեկան խնջույքի:

 

Նորահարսի խոսքով` ինքն էլ, ամուսին էլ ավանդապաշտ են և շատ են կարևորում պսակադրության արարողությունը: Դերասանուհու փոխանցմամբ` հարսի զգեստը նախապես է պատվիրել: Ինչպես ցանկացած կին, ինքն էլ է միշտ երազել հարսի զգեստ հագնելու մասին: «Հարսանեկան մյուս պարագաների ընտրությամբ ևս ես եմ զբաղվել: Ամուսինս նույնիսկ զարմացած է, որ մեկ ամսվա ընթացքում հասցրել եմ անել այդ ամենը»,-ասաց դերասանուհին:

 

 

Արմինեի ու Խաչիկի հարսանիքին ներկա է 170 հյուր: Նրանց թվում են Արմինեի գործընկերները` Ելենա Արշակյանը, Արմինե Հովսեփյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Համազգային թատրոնի բոլոր դերասանները, փեսացուի` ԱՄՆ-ից ժամանած հարազատները:

 

Դերասանուհուց տեղեկացանք, որ հարսանիքից հետո կապրեն և՛ ԱՄՆ-ում, և՛  Երևանում: «Իմ ամեն ինչն էստեղ է. աշխատանքս, թատրոնս. ամուսինս էլ նորմալ է վերաբերում այդ ամենին: Իսկ ԱՄՆ հաճախ գնալ-գալը պայմանավորված է նրա գործերով»,-ավելացրեց նորահարսը:

ESem.am-ը շնորհավորում է զույգին ու երջանկություն ցանկանում:


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը