Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 10-ին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության` «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի «Պարարվեստի օրեր»-ի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ելույթներով է հանդես եկել փառատոնի մասնակից պարախմբերը: Փառատոնի մասնակիցներին իր կատարումով ողջունել է լիբանանահայ օպերային երգիչ Գևորգ Հաճյանը:

 

 Նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ողջունել է պարախմբերի մասնակցությունը համահայկական այս փառատոնին, բարձր է գնահատել արվեստի միջոցով հայի տեսակն ու ոգին, ազգային մշակույթը պահպանելու ջանքերը և նշել. «Եթե ոչ վաղ անցյալում Մայր հայրենիքն էր արվեստագետների ու արվեստասեր իր զավակների միջոցով Սփյուռքի հայ համայնքներում փորձում կենսունակ ու հարատև պահել հայ ոգին ու նկարագիրը, ապա այսօր արդեն ինչ-որ չափով փոխվել են դերերը, և Սփյուռքի մեր նվիրյալները իրենց նկարագրի և ինքնության հայկական որակներն են բերել՝ հավելելու մերին՝ հայրենականին: Եվ հաջողում են»: 

 

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել փառատոնի գլխավոր հովանավոր «Օրանժ Արմենիա» ընկերությանը, հովանավոր «Տաշիր Գրուպ» ընկերությանը և լրատվական հովանավորներ Հանրային հեռուստաընկերությանը, «Շանթ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին,  Հանրային ռադիոյին՝ փառատոնի կայացմանն աջակցելու համար:

 

Այնուհետև նախարարի տեղակալը պարախմբերի գեղարվեստական ղեկավարներին է հանձնել  «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի մասնակցության հավաստագրեր և «Արարատից Եվրոպա», «Վարդուհի Վարդերեսյան» տեսասկավառակներ:

 

«Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև խմբերգային արվեստի օրեր (օգոստոսի 1-ից 6-ը), ասմունքի օր (օգոստոսի 16), դուդուկի փառատոն (սեպտեմբերի 20-ից 24-ը), հայ երգի օր (սեպտեմբերի 26):

 

«Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնն այս տարի «Պարարվեստի օրեր»-ով մեկնարկել է հուլիսի 1-ինորի  շրջանակներում աշխարհի 12 երկրից ժամանած 35 հայկական պարախմբեր ելույթներով են հանդես 

եկել ԵրևանումԼոռուՇիրակի,ԱրագածոտնիԱրմավիրիՍյունիքիՎայոց ՁորիԿոտայքիԱրարատի մարզերում և Արցախում


Պարախմբերը ազգային,ժողովրդական հայրենասիրական կատարումներով հանդես են եկել ՀՀ տարբեր քաղաքաների և Արցախի լեփ-լեցուն դահլիճներում`արժանանալով ջերմ ընդունելությանՀամերգային շրջագայության 

ընթացքում Սփյուռքից ժամանած հայկական պարախմբերը այցելեն նաև Օշականի «Մեսրոպ Մաշտոց» եկեղեցի

ՀառիճավանքՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՆորավանքՍբՀովհաննես եկեղեցի,Խոր ՎիրապՇուշիի եկեղեցի

ինչպես նաև Սպիտակում այցելեցին երկրաշարժի զոհերի հուշահամալիր: