Համացանցում է հայտնվել «We are happy from Karabakh» տեսահոլովակը, որը հիմնված է ամերիկացի երգիչ Pharrell Williams-ի հայտնի՝ «Happy» երգի վրա: Տեսանյութ նկարահանվել է Ղարաբաղում: Տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին մասնակցած բազմաթիվ մարդկանց թվում է նաև բարոնուհի Քերոլայն Քոքսը: Տեսանյութը համացանցում տեղադրվել է «երջանիկ լինել հնարավոր է նաև չճանաչված հանրապետությունում» գրությամբ:

 

«We are happy from» նախագիծն իրականցվում է ողջ աշխարհում: Նախագծի շրջանակներում Pharrell Williams-ի երգի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ տեսահոլովակներ: Ավելի վաղ համացանցում էր հայտնվել նույն երգի հիման վրա նկարահանված «We are happy from Yerevan» տեսահոլովակը: