Life.panorama.am-ը գրում է.
Վերջերս սերիալային դերասան Արտավազդ Հովհաննիսյանը հայտնվեց սկանդալի կիզակետում. նա ստանձնել էր վանաձորցի 8-ամյա Էրիկին բարեգործության արդյունքում ստացված գումարի փոխանցման գործը, սակայն հաշվեհամարին փողի փոխանցման գործընթացը տեղի էր ունեցել շատ ավելի ուշ: Գլխուղեղի չարորակ ուռուցքով հիվանդ երեխային տարել էին Մոսկվա ՝ վիրահատելու, բայց գումարը չէր փոխանցվել, ինչի հետևանքով համացանցում բուռն քննարկումներ էին ծավալվել: Օգտատերերի մեծ մասը հանդես եկավ հետևյալ հարցադրմամբ՝ ինչո՞ւ պատմությունն այսպիսի ընթացք ստացավ, իսկ գումարը փոխանցվեց միայն այն ժամանակ, երբ «համահայկական» սկանդալ բարձրացավ: Life.panorama.am-ը կապ է հաստատել դերասանի հետ և նրան դիմել այս և այլ հարցերով: Զրույցը ներկայացնում ենք ստորև:
-Ինչպե՞ս ստացվեց, որ հաշվեհամարին փողը փոխանցվեց միայն երկու ամիս անց: Շաբաթների այդ լռությունն ինչպե՞ս կպարզաբանեք:
-Գիտեք, ինչ, եղել է թյուրիմացություն: Ես միայն փորձել եմ բարի գործ անել ու դրա մասին չեմ բարձրաձայնել: Եթե ուզում ես որևէ բան անել, արա ու մի ասա: Իսկ եթե ես սկսեի խոսել, կստացվեր, որ ինքս ինձ գովում եմ, թյուրիմացությունը շտկվել է, ու հիմա գումարը երեխայի հաշվեհամարին է:
- Եթե սա թյուրիմացություն էր, ինչո՞ւ մինչև օրս չեք հրապարակել այդ սխալմունքը հաստատող կտրոնները:
-Ուզում եմ հասկանալ՝ լրագրողական դաշտին միայն թո՞ւղթն է հետաքրքիր, թե՝ երեխայի առողջությունը: Ինչի՞ համար է սա արվում. արվում է, որ երեխան առողջանա: Եկեք մի պահ մոռանանք ամեն բան ու փորձենք իրոք օգնել երեխային: Իմ խնդիրը հիմա միայն դա է:
- Ինչպե՞ս ստացվեց, որ երբ նկատեցիք՝ փոխանցումը սխալ եք կատարել, ճիշտ հաշվեհամարին փոխանցումը տևեց շաբաթներ:
-Գիտեք ինչ՝ թող մարդկանց հետաքրքրի երեխայի առողջությունը, ոչ թե մեր ընկերության հաշվապահական սխալը: Այդ սխալներով զբաղվում են պետական կառույցները: Ու թող այդ մարդիկ մեկնաբանություններ գրելու փոխարեն փորձեն թեկուզ 100 դրամով օգնել երեխային:
Շարունակությունը` այստեղ: