
Դերասան Սարգիս Գրիգորյանը սիրում է ֆիլմեր դիտել, սակայն ժամանակի սղության պատճառով քիչ է հասցնում կինոդիտում կազմակերպել: Դերասանը նախընտրում է ֆիլմեր դիտել տանը, իսկ ժանրերից նախապատվությունը տալիս է վավերագրականին:
Որպես դերասան՝ Սարգիսն առավել մեծ ուշադրություն է դարձնում դերասանական խաղին: «Անկախ ինձանից մասնագիտական բաներ եմ գտնում, որոնք կարող եմ օգտագործել իմ խաղի մեջ»,- ասաց նա ու հավելեց, որ հնգյակում առաջինը նշեց «Волк с Уолл-стрит»-ը, քանի որ Լեոնարդո Դի Կապրիոն իր համար այժմյան լավագույն դերասանն է:
«Իհարկե շատ կարևոր է նաև սցենարը: Շատ դժվար է նոր ֆիլմ դիտել: Եթե առաջին 15 րոպեն հետաքրքիր չէ, փոխում եմ: Էական չէ, որ կեսից կարող է հետաքրքրանալ, ինչպես շատ ֆիլմերի դեպքում: Դա իմ բնավորությամբ է պայմանավորված,- ասաց նա՝ ավելացնելով, որ սիրում է կրկին դիտել այն ֆիլմերը, որոնք ժամանակին տպավորել են իրեն: -Սիրածս ֆիլմը կարող եմ անընդհատ դիտել ու գլուխ գովելու համար ընկերներիս էլ ստիպել, որ նայեն:):
Ահա և Սարգսի առանձնացրած հնգյակը, որոնք առաջարկում է քեզ դիտել՝ ելնելով իր նախասիրություններից :)
● “Волк с Уолл-стрит”
● “Иллюзионист”
● “Джентльмены удачи”
● “Модильяни”
● “Ангел-А”
Խորհուրդներին կհետևի Ամալյա Հովհաննիսյանը