Դերասանուհի Աննա Դավթյանի ամուսնությանբալիկի սպասելու մասին ESem.am-ն առաջինն է տեղեկացրել իր ընթերցողներին: Երեկ լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը: Թեև նորաթուխ մայրիկը դեռ հիվանդանոցում է, կարողացավ ESem.am-ին  որոշ մանրամասներ պատմել փոքրիկի մասին:

 

 

Աննան ու Սանոն աղջիկ են ունեցել, ում տվել են Ադել անունը: Փոքրիկը լույս աշխարհ է եկել 3.2 կգ քաշով ու 52սմ հասակով: Աննայի փոխանցմամբ` նորաթուխ հայրիկը դեռ չի տեսել աղջկան, քանի որ թույլ չեն տալիս: «Սանոն դեռ սպասումների մեջ է: Մոսկվայի այս հիվանդանոցը շատ խիստ կարգուկանոնով է: Հայրիկը միայն դուրս գրման ժամանակ կարող է տեսնել փոքրիկին»,-ասաց երիտասարդ մայրիկը, իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ում է նման, ավելացրեց. «Իմ ու Սանի խառնուրդն է»:

 

Աննայի փոխանցմամբ` անսահման երջանիկ է և 3-5 օրվա ընթացքում փոքրիկի հետ կտեղափոխվի տուն:

ESem.am-ը շնորհավորում է զույգին և անհոգ մանկություն մաղթում Ադելին:


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը