Օքսֆորդի համալսարանի հետազոտողները մշակել են 3D-խցիկով «խելացի» ակնոց թույլ տեսնողների համար. սարքը թույլ Է տալիս իրական ժամանակում պատկերն ուղարկել նոութբուքին և  հետ:

 

Այն բանի շնորհիվ, որ ստացված պատկերները շատ ավելի պայծառ եւ հստակ են սովորականներից, շատ ուժեղ կարճատեսություն ունեցող մարդիկ կկարողանան տարածության մեջ կողմնորոշվել սովորականից շատ ավելի հեշտ:

 

Չնայած այն բանին, որ լեպտոպով տեղաշարժվելը փոքր-ինչ սահմանափակում Է շարժումները, գիտնականները հույս ունեն մոտ ժամանակներս համակարգիչը հասցնելու շատ փոքր չափերի:

 

Այսպիսով, մասնագետները հուսով են, որ սարքը չի գերազանցի սովորական ակնոցի գաբարիտները և միջին շարժական հեռախոսի արժեքը: