Բոստոնի համալսարանից ինժեներ Էդ Դամիանոն ստեղծել Է մի սարք, որը թույլ Է տալիս ավտոմատ ռեժիմով արյան մեջ պահպանել շաքարի հարկավոր պարունակությունը: Այս մասին հաղորդել Է NPR-ը: «Արհեստական ենթաստամոքսային գեղձի» գյուտարարը կենսաբժշկական ինժեներիա Է դասավանդում և համագործակցում Է Մասաչուսեթսի նահանգի կենտրոնական հիվանդանոցի հետ:
Սարքը, որը հետեւում եւ պահպանում Է ինսուլինի և գլյուկագոնի հորմոնների հարկավոր մակարդակը, արդեն փորձարկումներ Է անցել 52 կամավորների՝ չափահասների և երեխաների վրա: Այդ գործընթացը կառավարող համակարգչային ծրագիրն աշխատում Է iPhone 4S ձեռքի հեռախոսի հիմքի վրա: Լրակազմի մեջ են մտնում նաև երկու պոմպեր ինսուլինի և գյուկագոնի մատուցման համար, դրանցից յուրաքանչյուրը ձեռքի հեռախոսի չափ Է:
Դամիանոն ցանկանում Է հասնել առաջիկա երեք տարում ԱՄՆ-ի պետական պրոֆիլային գերատեսչության կողմից սարքի պաշտոնական հաստատման, որպեսզի իր որդի Դեւիդը, որը հիվանդ Է 1-ին տիպի շաքարախտով, կարողանա օգտվել դրանից, երբ սովորելու մեկնի քոլեջ: Աշանանը Դամիանոն և նրա օգնականները ցանկանում են բոլոր երեք բաղադրիչները հավաքել-դարձնել մեկը և ստեղեծել նոր սերնդի սարք: Իսկ առայժմ սկսվել Է հերթական փորձարկումը՝ 40 չափահաս հիվանդների մասնակցությամբ:
Աշխատանքի մասին հաշվետվությունը հունիսի 15-ին Սան Ֆրանցիսկոյում ներկայացվել Է ԱՄՆ-ի շաքարախտի ասոցիացիային և մեծ հետաքրքրություն Է առաջացրել: Բացի դրանից, այն հրապարակվել Է New England Journal of Medicine բժշկական բանբերի ցանցային հրատարակությունում: