Գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց նկարչուհի, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Մարիամ Գալստյանի գրաֆիկական աշխատանքների հերթական ցուցահանդեսը: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Գեղագիտության Ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը: Նա բոլորին ներկայացրեց երիտասարդ արվեստագետին, նրա անցած ստեղծագործական ճանապարհը: Իր գնահատականը ներկայացրեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով իր խոսքում նշեց, որ սկզբից ճանաչել է նկարչուհու նկարներն, իսկ այնուհետև` հեղինակին: Նա հավաստեց, որ մոտ ապագայում նկարչուհու ցուցահանդեսը կկազմակերպվի նաեւ Նկարիչների միությունում:

 

Դրվատանքի և գնահատանքի խոսքերով հանդես եկան Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի դպրոցի նկարչության խմբակի ղեկավար, Մարիամ Գալստյանի ուսուցչուհի Նեկտար Սահակյանը և արվեստաբան, հրապարակախոս Վահրամ Թաթիկյանը: Ցուցահանդեսում ներկայացված են մոտ 120 աշխատանքներ: Մարիամի հավաստմ ամբ` նման ցուցահանդեսով ինքը հանրությանը ներկայանում է առաջին անգամ: Արվեստագետների գնահատմամբ` հատկապես գեղեցիկ են նրա` հայկական հեքիաթների թեմաներով արված ձևաորումները և գրաֆիկական աշխատանքները: Մարիամ Գալստյանը ծնվել է 1990 թվականի մայիսի 5-ին: 1999-2006 թվականներին եղել է Հենրիկ Իգիթյանի սանը: ՈՒսանել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնում, ուր ստացել է մագիստրոսի կոչում: Մասնակցել է հանրապետական եւ միջազգային մրցույթ-ցուցահանդեսների` արժանանալով մի շարք մրցանակների: