Դերասանուհի Աննա Ավետիսյանին ESem.am-ն անդրադառնալու առիթներ ունեցել է: Երիտասարդ դերասանուհին երեկ տոնել է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ ESem.am-ը շնորհավորել է նրան և հետաքրքրվել, թե ինչպես է նշել 23 ամյակը:

 

 

 

 

Թատերականի դերասանական բաժինն ավարտած Աննայի խոսքով` այս տարվա ծնունդն անակնկալ ձևով է կազմակերպվել: «Չէի ծրագրել ծնունդս նշել, սակայն ընկերներս ինձ համար իսկական տոն էին կազմակերպել ու ինձ հրավիրել հենց իմ ծնունդին:)»,-ասաց նա և հավելեց, որ հիանալի օր են անցկացրել երևանյան ռեստորաններից մեկում, մի լավ ուրախացել ու պարել են:

 

 

 

 

Աննայի խոսքով` առաջին շնորհավորանքն ընկերուհուց` դերասանուհի Տաթևիկ Ադումյանից է ստացել, ով կեսգիշերից մի քանի րոպե շուտ զանգահարել ու երգել է նրա համար: Տաթևիկը ներկա է եղել նաև Աննայի տարեդարձի երեկույթին: «Այնուհետև ինձ զանգահարեց Աննա Հարությունյանը, ում հետ վաղուց չէինք խոսել: Նա շնորհավորեց ինձ, որից հետո երկար-բարակ խոսեցինք»,-պատմեց 23-ամյա դերասանուհին և նշեց, որ զանգով իրեն շնորհավորել ու իր մաղթանքն է հղել  նաև Անաիս Սարդարյանն:

 

 

 

 

Ինչ վերաբերում է ստեղծագործական կյանքին` Աննան այժմ էլ շարունակում է զբաղվել սիրած գործով, թեև հեռուստաէկրաններին շատ չի երևում. դերասանուհուն առավել հաճախ կարելի է տեսնել թատրոնների բեմերում, իսկ վերջին սերիալը, որում նա նկարահավել է «ԱԻՆ 911»-ն էր: Բացի «Ութ սիրագորով կանայք» ներկայացման մեջ խաղալը, Աննան առաջիկայում նոր դերով կներկայանա թատերասեր հանրությանը: Հունիսի 18-ին և 19-ին դերասանուհին հանդես կգա պրեմիերայով. Համազգային թատրոնում նա կխաղա  Ֆրիդրիխ Դյուրենմաթի «Վթար» պիեսի հրման վրա բեմադրված համանուն ներկայացման մեջ, որի ռեժիսորը Արթուր Սարգսյանն է:  Դերասանուհու փոխանցմամբ` այս կերպարին երկար է սպասել. ներկայացումը հոգեբանական դետեկտիվ է:

 

 

 

 

Դերասանուհին ֆիլմում նկարահանվելու առաջարկ ևս ունի: Նա սցենարիստ, ռեժիսոր Արմինե Բոյաջյանից առաջարկ է ստացել նկարահանվելու լիամետրաժ խաղարկային ֆիլմում, որի գլխավոր հերոսները սերիալներից հայտնի դեմքեր Մովսես Երեմյանը, Նիկոլայ Եղիազարյանը, Էդգար Սարգսյանը, Հայկ Չոմոյանն ու Կարեն Շահգելդյանն են լինելու:

 

ESem.am-ը շնորհավորում է դերասանուհուն և մաղթում ստեղծագործական վերելքներ:

 

 

 


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը