Անվանի ֆրանսիացի կոմպոզիտոր և թավջութակահար Դոմինիկ դե Վիլենկուրը հանդես կգա Հայաստանում: Ինչպես տեղեկացրին Կամերային երաժշտության ազգային կենտրոնից, համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հունիսի 22-ին: Անվանի երաժիշտը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն Դոմինիկ դե Վիլենկուրի, Էդվարդ Գրիգի և Ռոբերտ Շումանի գործերը:
Թավջութակահար և կոմպոզիտոր Դոմինիկ դե Վիլենկուրը հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների: Երաժիշտը Ֆրանսիայի Պատվավոր լեգեոնի շքանշանի ասպետ է: