Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու համար նոր շքահանդեսային ծածկակառք ստեղծելիս օգտագործել են Իսահակ Նյուտոնի խնձորենին, տեղեկացնում է The Guardian-ը:

 

Նաեւ կառեթն ստեղծելիս և հարդարելիս ի թիվս այլ բաների օգտագործել են Հենրիխ VIII-ի «Մերի Ռոուզ» հրամանատարական նավի, Շոտլանդիայի սրբազան մասունքի՝ Սկունսյան քարի, ծովակալ Նելսոնի «Վիկտորյա» ռազմանավի և Britania թագավորական զբոսանավի բեկորներ:

 

Դա երկրորդ շքահանդեսային կառեթն է, որն ստեղծվել է հարյուր տարվա ընթացքում: Դրանով թագուհին կգնա Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նոր նստաշրջանի բացմանը: Կիրակի օրվանից կառքը կարելի կլինի տեսնել Բուկինհեմյան պալատում:

 

Նոր շքահանդեսային ծածկակառքն ստեղծվել է ի պատիվ Եղիսաբեթ Բ-ի ադամանդե հոբելյանի» (գահ բարձրանալու օրվա 60-ամյակի), որը Մեծ Բրիտանիայում և Ազգերի համագործակցության պետություններում նշվել է 2012 թվականի ընթացքում: