Life.panorama.am-ը գրում է.

 

Լոնդոնի՝ Քաղցկեղի հետազոտման ինստիտուտի գիտնականները վերջերս ուսումնասիրություններ են անցկացրել՝ մարդու ավելորդ քաշի կուտակմանը նպաստող գործոնները պարզելու համար: Արդյունքում, գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ լուսավոր ննջասենյակում քնող կանայք առավել հակված են ճարպակալման, քան կատարյալ մութ պայմաններում քնող կանայք:

 

American Journal of Epidemiology պարբերականում հրապարակված այս ուսումնասիրությանը 113.000 կին է մասնակցել, ովքեր ուսումնասիրության ընթացքում քնում էին լուսավոր ննջասենյակներից մինչև այնպիսի մթության պայմաններում, որ անգամ սեփական ձեռքերն էին անկարող նշմարել այդ մթության մեջ: Այնուհետև չափվել է այս կանանց քաշը, իրանի լայնությունը: Պարզվել է, որ այն կանայք, ովքեր լուսավոր ննջասենյակում էին քնել, իրենց քաշով և մարմնի զանգվածով գերազանցել էին առավել մութ պամաններում քնող կանանց:

 

Շարունակությունը՝ այստեղ: