Forbes ամսագիրն, ավանդույթի համաձայն, ներկայացրել է 2014թ. աշխարհի ամենաազդեցիկ կանանց հարյուրյակը: Արդեն 8-րդ անգամ ցանկը գլխավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

 

Forbes-ը կարևորել է է նրա քաղաքական գործունեությունը, ազդեցությունն ինչպես Եվրամիությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Ցուցակը կազմողների աչքից չի վրիպել նաև այն փաստը, որ Մերկելը զբաղվել է նաև գիտական գործունեությամբ, դասախոսություններ է կարդացել ուսանողների համար: Նրա խոսքերն ամենաշատն են մեջբերվել մամուլում, ամենաշատ հանդիպումներն է ունեցել գործընկերների հետ: Երկրորդ հորիզոնականում Ջանեթ Իելլենն է, երրորդում Microsoft ընկերության համասեփականատեր Մելինդա Գեյթսը:

 

Այս տարի Forbes-ի ամենազդեցիկ կանանց ցուցակում ընդգրկվել է 9 պետության ղեկավար, 28 խոշոր ընկերության տնօրեն, 13 կին միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը կազմել է 81 մլրդ դոլար: Ցանկի ամենաերիտասարդ կինը 28-ամյա երգչուհի Լեդի Գագան է, որ զբաղեցնում է ցուցակի 67-րդ հորիզոնականը, իսկ ամենատարեցը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորոդն է, ով զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը:

 

Սկսած 2004թ. Forbes ամսագիրը յուրաքանչյուր տարի ամենահայտնի, աչքի ընկնող և ազդեցիկ կանանց ցուցակն է հրապարակում: 250 հոգուց բաղկացած նախնական ցանկից մասնագետներն ընտրում են 100 հոգու և նրանց դասակարգում 8 տարբեր կատեգորիաներում միլիարդատերեր, բիզնես ոլորտ, հայտնի մարդիկ, ֆինանսական ոլորտ, մեդիա, բարեգործություն և հասարակական կազմակերպություններ, քաղաքականություն և տեխնոլոգիաներ:

 

Ցանկը կազմելիս հաշվի է առնվում մի քանի ուղղորդիչներ՝ ունեցվածք, լրատվամիջոցներով մեջբերումների ինդեքսը, իր ոլորտում ազդեցության և դերակատարման աստիճանը: