ESem.am-ն առաջինն է պատմելոր «Վիտամին» ակումբի Տիգրանն ու կինն իրենց առաջնեկին են սպասում: Երևում է՝ փոքրիկը շատ հայրենասեր է. նա ծնվել է օրեր առաջ` հենց Առաջին հանրապետության օրը` Մայիսի 28-ին: ESem.am-ի հետ զրույցում նորաթուխ հայրիկը հիվանդանոցում էր և ասաց, որ փոքրիկն ու կինն իրենց շատ լավ են զգում:

 

Ըստ Տիգրանի` փոքրիկը ծնվել է 2,8կգ քաշով ու 48սմ հասակով: Տիգրանն ու Սեդան իրենց աղջկան Ռիտա են կոչել:

 

 

 

 

Փոքրիկը գիշերը երկուսին է ծնվել, և թեև նրան տեսնել չի թույլատրվել, սակայն երիտասարդ հայրիկը կարողացել է տեսնել աղջկան: «Բառեր չկան, թե ինչ եմ զգացել. միայն կարող եմ ասել, որ այդ զգացողությունն ինձ հետ միշտ կլինի. անչափ ուրախ եմ, իսկ աղջիկս ամեն օր փոխվում է»,- իր զգացողությունների մասին հայտնեց հումորիստը: Նրա խոսքով՝ վախենում էր գրկել դստերը՝ մտածելով գուցե վնասի նրա, սակայն վախը հաղթահարել ու փոքրիկին գրկելու հնարավորություն արդեն ունեցել է:

 

 

 

 

Թե ում է նման փոքրիկ Ռիտան` Տիգրանը դժվարացավ նշել. «Երկուսիս էլ նման է. աչքերի գույնը բաց է, հավանաբար կնոջս է նման»: Երիտասարդ հայրիկից պարզեցինք նաև, որ այսօր կամ վաղը կինն ու փոքրիկը տուն կտեղափոխվեն, ինչի առիթով էլ հումորիստը պատրաստվել ու զարդարել է իրենց սենյակը:

 

ESem.am-ը շնորհավորում է Տիգրանին և Սեդային, իսկ փոքրիկ Ռիտային առողջ ու անհոգ մանկություն մաղթում:

 

 

Ուրախալի լուրը` Արևիկ Իսաջանյանի