Ամերիկյան "In Touch" շաբաթաթերթը կրկին անդրադարձել է հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի նոր կարգավիճակին: Շաբաթաթերթի շապիկին է հայտնվել Էնիսթոնի նկաը` «Իմ երեխան հրաշք է» վերնագրով:Հենց այս ամսագիրն էլ մայիսի սկզբին հայտնեց դերասանուհու հղիության մասին:
45-ամյա դերասանուհին , ով մի քանի տարի բուժվել է անպտղությունից, այժմ գտնվում է հղիության 4-րդ ամսում։ Մինչ այդ Էնիսթոնը և իր ամուսինը որոշել էին երեխա որդեգրել: Զույգը այժմ զբաղվում է իրենց ապագա երեխայի սենյակի կահավորմամբ:
Ինչպես նշում է "elle.ru"-ն, զույգը աղջիկ է ունենալու: