Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր նշում է 90-ամյա հոբելյանը:

 

 

Հայազգի կենդանի լեգենդի երգերը կատարել են Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին և Խուլիո Իգլեսիասը։ Ազնավուրը դուետով հանդես է եկել Ֆրենկ Սինատրայի, Լուչանո Պավարոտիի հետ։

 

Շանսոնյեն նկարահանվել է մոտ 60 ֆիլմում: Նա նաև մի շարք գրքերի  և ավելի քան 1000 երգի հեղինակ է:Չնայած իր այսքան հայտնի լինելուն` Ազնավուրը երբեք չի մոռացել իր հայ լինելու մասին: Հիշեցնենք, որ նա այժմ Շվեյցարիայում ՀՀ դեսպան է: