Aroxj.am-ը գրում է.

 

Գիրության համաշխարհային ֆեդերացիան և սպառողների միջազգային կազմակերպությունը կոչ են անում սննդարդյունաբերության ոլորտը կարգավորել այնպես, ինչպես ծխախոտինը: Պատճառն այն է, որ վնասակար մթերքները ճարպակալման են տանում: Այսինքն ճարպակալումը այն աստիճան բացասական ազդեցություն ունի առողջության վրա, որ կարելի է համեմատել ծխախոտի վնասակարության հետ: Մասնագետների պնդմամբ դրանց ազդեցությունը գրեթե հավասարազոր է: Նրանք առաջարկում են սննդի փաթեթների վրա գիրության վտանգների, առողջության համար վնասակարության մասին պատմող և ապրանքի բաղադրության վերաբերյալ հնարավորինս մանրամասն տեղեկատվությամբ պիտակներ փակցնել: Աշխարհում մարդկային մահացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են ճարպակալման հետևանքով: